Մեր սոցիալական պատասխանատվությունը

Օգնություն Տանզանիային: Կրթությունը բացում է ապագայի հեռանկարները

«Մարդկանց կողքին՝ մարդկանց համար»․ Սա է Wörwag Pharma ընկերության կարգախոսը, որը նաև սոցիալական պատասխանատվության հիմքն է։ Ընկերությունը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Աֆրիկայի մարդասիրական ծրագրերին, այլ նաև ակտիվորեն մասնակցում է նրանց: Առավել կարևոր է՝«մոտ գտնվել» մարդասիրական ծրագրերին և տեղի բնակիչներին՝ նրանց առավելագույնս օգնելու համար։

Gesundheitsthemen

1997 թվականից ի վեր մենք հովանավորում ենք աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում ՝ Տանզանիայում գտնվող Հերնհուտյան առաքելության (Մորավայի եկեղեցի) մարդասիրական օգնության տարբեր ծրագրերը։ Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում այնպիսի նախագծերին, ինչպիսիք են մասնագիտական ուսումնարանների կառուցումը․ Տանզանիայի հարավային մասում գտնվող Նամթումբո փոքրիկ քաղաքում բացվել է Հերնհության եղբայրական համայնքի մասնագիտական ուսումնարանի նոր կենտրոնը, որի կառուցման և վերանորոգման միջոցների մեծ մասը տրամադրել է Wörwag Pharma ընկերությունը: Այսպիսով, թերզարգացած ենթակառուցվածք ունեցող Նամթումբո քաղաքի երիտասարդները կարող են ստանալ դերձակի, ատաղձագործի, էլեկտրիկի կամ համակարգչային մասնագետի մասնագիտություն և արժանապատիվ կյանքի հնարավորություն ստանալ։

2013 թվականին, 60 կմ հեռավորության վրա գտնվող Սոնգեա քաղաքում ստեղծվել է նմանատիպ ուսումնական կենտրոն, որտեղ ներկայումս մասնագիտական կրթություն են ստանում 62 երիտասարդ: Առաջին շրջանավարտները հաջողությամբ հանձնել են քննությունները: Իսկ 2016 թվականի դեկտեմբերից Հարավային Տանզանիայի Կակոզի գյուղում բացվել է հաջորդ ուսումնական կենտրոնը։ Այստեղ աշակերտներն ու աշակերտուհիները ստանում են մասնագիտական կրթություն, որը նրանց համար նոր հեռանկարներ կբացի և կբարձրացնի ողջ տարածաշրջանի տնտեսական ներուժը: