Մեր պատասխանատվությունը

«Որքան մոտ, այնքան լավ օգնություն» — ընկերության ուղղություն հանդիսացող այս մոտեցումը հանդիսանում է նաև Վյորվագ Ֆարմա ընկերության հասարակական նվիրման հիմքը։ Մենք աջակցում ենք հասարակական ծրագրերին ոչ միայն ֆինանսապես, այլ նաև մեր անձնական նվիրվածությամբ։

Տանզանիա՝կրթությամբդեպիհնարավորություններ

Վյորվագ ընտանիքը և Վյորվագ Ֆարման աջակցում են Տանզանիայի և Զամբիայի հումանիտար օգնության ծրագրերին՝ Հերնհուտեր Միսիոնհիլֆե (Մորավիական եկեղեցի) շրջանակներում։

Կրթական ծրագրերը ունեն հստակ նպատակադրում. մենք աջակցում ենք մասնագիտացված դպրոցների կառուցմանը, որպեսզի հնարավորություն տանք թույլ զարգացած տարածաշրջանների երիտասարդներին ուսում ստանալ հետևյալ մասնագիտացումներում՝ դերձակներ, գորգագործներ, էլեկտրիկներ, կամ համակարգչային մանսագետներ, հնարավորություն տալով նրանց ինքնուրույն ապրելու գումար վաստակել։

Այդ ծրագրերը պայմաններ են ստեղծում երիտասադների անաշխատնությանության դեմ պայքարի համար և տրամադրում են տնտեսական և հասարակական աջակցություն փոքր գյուղական բնակչությանը, քանի որ մասնագիտացումն ավարտողները կարող են սկսել իրենց սեփական բիզնեսը կիրառելով սեփական հմտությունները և հիմնական գործիքակազմը։

Տանզանիայի հարավ-արևմուտքում Ռուկվա տարածաշրջանի Սումբավանգայի մասնագիտացված դպրոցը կբացվի 2021թ-ի հունվարին և իր առաջին ուսումնական տարին կսկսի շուրջ 90 ուսանողների խմբով։

Զամբիայի սրտում՝ Նդոլայում տեղակայված է առաջին մասնագիտացված վերապատրաստման կենտրոնը՝ հիմնադրված Մորավիական եկեղեցու կողմից 2019 թ-ի վերջ։

Հարավային Տանզանիայի Կակոզի մասնագիտացված դպրոցը բացվել է 2016 թ-ի դեկտեմբերին։ 2017 թ-ի հունվարից ուսանողները ստացել են համապատասխան մասնագիտացում, որը թույլ է տալիս տնտեսապես ուժեղացնել ողջ տարածաշրջանը։

Տանզանիայի հարավում գտնվող Նամթումբոյում, որը հեռավոր տարածաշրջան է,  հիմնվել է դպրոցին կից երիտասարդների բնակության վայր։ Այս դպրոցը հիմնվել է 2016 թ-ին և շարունակում է զարգանալ հիմնադրման շրջանից ի վեր։

2013 թ-ին Տանզանիայի հարավային շրջանի Սոնգեայում սկիզբ է դրվել մասնագիտացված թրենինգային ծրագրին։ Ուսանողները հնարավորություն ունեն գործնական վերապատրաստում անցնել կոմերցիոն կազմակեպություններում և արհեստների բիզնեսներում՝ հաշվի առնելով այն քաղաքի կարգավիճակը, որտեղ տեղակայված է մասնագիտացված դպրոցը։

Աղջիկների հանրակացարանը Տանզանիայի Մբեյայի մասնագիտացված դպրոցում ողջունել է իր առաջին բնակիչներին 2013 թ-ին։ Շուրջ 80 աղջիկ ուսանողներ ուսման ընթացքում այստեղ ապահով կացարան են գտել իրենց համար։

Բժ. Ֆրից Վյորվագը ներկայացված է շենքի վրա գտնվող հուշատախտակին։

Օգնություն դժվար կացության մեջ գտնվող կանանց

Մոնիկա Վյորվագը տարիներ շարունակ աջակցում է Շտուտգարտում հիմնված «Ֆրաուեն հելֆեն ֆրաուեն ասոցիացիա» գրանցված կազմակերպությանը։ Աշխատակիցները շարունակաբար կազմակերպում են բարեգործական միջոցառումներ, ինչպես, օրինակ, բարեգործական մրցավազքեր, որպեսզի ասոցիացիայի աշխատանքը ստանա համապատասխան ֆինանսական աջակցություն։