Հարգելի գործընկերներ,
Վյորվագ Ֆարման 50 տարեկան է – միասին ավելի լավ առողջության համար՝ սա է մեր տեսլականը այս տարվա հոբելյանը նշելու համար։ Որպես երիտասարդ դեղագետ, իմ հայրը ոչ միայն պարզապես ուներ ցանկություն, այլ նա նպատակ հայտարարեց, որը թույլ կտար ողջ աշխարհի մարդկանց ապրել ավելի լավ կյանքով իր արտադրանքի միջոցով, այդպիսով իր առաքելությունը դարձնելով առողջական հարցերում խորհրդակցությամբ ուղղորդել և աջակցել մարդկանց։
Պահելով այդ նպատակն իր մտքում, նա 1971թ-ին հիմնեց ընկերությունը և սկսեց կերտել իր հաջողության պատմությունը։ Չնայած ողջ ձևավորված աճին, մենք կայուն ենք որպես ընտանեկան բիզնես, և այսօր շարունակում ենք հիմնվել ավանդական արժեքների վրա։
Մեր հաջողության բանալին մի կողմից մեր նվիրված աշխատակիցներն են, մյուս կողմից՝ մեր բժիշկները, դեղագետները և կլինիկական գիտությունների և պրակտիկայի փորձագետները, ովքեր ուղղորդում են քաղաքակրթության հիվանդությունների թերապիայում վիտամինների և հանքային նյութերի կիրառման գաղափարը։
Վյորվագ ընտանիքի անունից ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր հավտարմության և աջակցության համար, և մենք սպասում ենք Ձեզ այս տարի մեր հոբելյանին և մյուս ուղեկցող լուսաբանումներին։
Հարգանքով, Մոնիկա Վյորվագ