Ամբողջ աշխարհով մեկ շաքարային դիաբետով ախտորոշվող անձինք շարունակ ավելանում են։ Ըստ կանխատեսումների 2030թ-ին ավելի քան 400 միլիոն անձ կտառապի այս նյութափոխանակային հիվանդությամբ։ Շաքարային դիաբետի պատճառներն են հիմնականում մարմնի ավելորդ զանգվածը, նստակյաց կենսակերպը և անառողջ սննդի օգտագործումը։ Վերոնշյալը հանգեցնում է ինսուլինային ռեզիստենտությունից մինչև ինուլինի անբավարարության և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման։
Վյորվագ Ֆարմայի կողմից իրականցվող հետազոտությունները կենտրոնանում են հիվանդության հետևանքների վրա, ինչպես, օրինակ, նյարդերի դիաբետիկ ախտահարումն է։ Մեր նպատակն է խրախուսել վիտամինների, հանքային նյութերի և հետքային տարրերի ոլորտում բացահայտումները։