Բիո-գործոններ՝ մեր մարմնի կարևոր բաղադրիչ մասեր

Ընդհանուր նկարագիր՝

Ինչ՞ է բիո-գործոնը:

Բիո-գործոնները  մեր մարմնի կարևոր բաղադրիչ մասն են, որոնք  անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Դրանք իրենց մեջ են ներառում  վիտամիններ,  միներալներ և այնպիսի միկրոտարրեր, ինչպիսիք են  մագնեզիումը, ցինկը կամ երկաթը, ինչպես նաև վիտամինանման նյութեր (օրինակ՝ Ալֆա-լիպոիկ թթու կամ  Q10 կոէնզիմ), ամինաթթուներ, ճարպային թթուներ և երկրորդային բուսական էքստրակտներ.  Մարմինը դրան մի մասը կարող է արտադրել ինքնուրույն, սակայն  դրանց մեծ մասը օրգանիզմը ստանում է  սննդակարգից:  Վերջիններս կոչվում են  նաև հիմնական  բիո-գործոններ:  Բարձր կոնցենտրացիայի դեպքում  բիո-գործոնների մի մասը կարող է ունենալ բուժիչ ազդեցություն և ըստ այդմ ՝ ունի  դեղորայքային  հատկություններ:

Ինչ՞ ազդեցություն ունեն բիո-գործոնները մարդու մարմնի վրա:

Բիո-գործոնները կենսական դեր են խաղում մարդու մարմնում   և նպաստում են   մետաբոլիկ պրոցեսի ճիշտ  ընթացքին:  Այդ իսկ պատճառով  սննդային ասոցիացիաները մեծ նշանակություն են տալիս հիմնական  գործոններին, որոնք նպաստում են  առողջ  մետաբոլիզմի ընթացքին:  Երկաթն, օրինակի համար,  նպաստում է  օրգանիզմում  հեմոգլոբինի արտադրությանը և ըստ այդմ՝ նաև օրգանիզմի՝  թթվածնով սնուցմանը:  Վիտամին Ց-ն ապահովում է  սննդակարգից  երկաթի յուրացումը, օգնում վերքերի արագ ապաքինմանը և հանդիսանում է  անտիօքսիդանտ:  Որոշ բիո-գործոններ  տարբեր եղանակներով ապահովում են  իմունային  համակարգի նորմալ գործունեությունը: Վիտամին Դ-ն (որն, ի դեպ,  հանդիսանում  է և՛ վիտամին, և՛ հորմոն) մարմնում  արտադրվում է   արևի լույսի օգնությամբ, օգնում է  աղիներին յուրացնել   կալցիումը, ֆորսֆորը և մագնեզիումը: Եվ սա վերջինիս ֆունկցիաներից ընդամենը մի քանիսն է:  Այս եղանակով  Վիտամին Դ-ն  թույլ է  տալիս բիո-գործոններին   կատարել իրենց կարևոր դերը՝ որսկորների ձևավորման գործընթացում: Դեռահասներն, առհասարակ, համապատասխանաբար ունեն  վիտամին Դ-ի ավելի բարձր պահանջ, ինչը պայմանավորված է օրգանիզմի աճով:  Բ Վիտամինները, ինչպիսին է , օրինակ, Վիտամին Բ12-ը, բենֆոտիամինը (ճարպալուծիչ թիամին պրեկուրսոր), Վիտամին  Բ6 և ֆոլաթթու , բացի մնացած հատկություններից, ունեն  նաև վճռորոշ ազդեցություն  ներվային համակարգի և վերականգնողական պրողեսների վրա, ինչպես նաև օգտակար են էներգիայի ապահովման, առողջ մետաբոլիկ կարգավիճակի պահպանման, արյան ձևավորման համար:

Ինչպե՞ս է բիո-գործոնների պակասությունը հայտնում իր մասին:

Մարդու օրգանիզմի կարևոր պրոցեսները չեն  կարող  ճիշտ ընթանալ , եթե    երկարատև ժամանակի ընթացքում  առկա է  բիո-գործոնների անբավարար մատակարարում:  Կախված այն հանգամանքից, թե որ վիտամինը կամ միներալն է  բացակայում,   հաճախ սկսում են  ի հայտ գալ ոչ սպեցիֆիկ ախտանիշներ:  Օրինակ՝ երկաթի պակասը  (ինչը հատկապես տարածված է կանանց մոտ) հայտնում է  իր մասին մաշկի գունատությամբ,  մրսկանությամբ  և ընդհանուր հոգնածությամբ:   Մագնեզիումի պակասը մարդկանց մոտ  առաջացնում  է   գիշերային ջղաձգություններ, մկանային լարվածություն, դյուրագրգռություն  և անգամ  առիթմիա և հիպերտոնիա:  Դ վիտամինի պակասը  կարող է  իր մասին հայտնել  զանազան եղանակներով՝ ամբողջ   մարմնի վրա իր ունեցած մեծ ազդեցության  և  հորմոնալ էֆեկտի հաշվին:

Բիո-գործոնի պակասության առաջին  նշանները  միշտ այպիսի սովորական  ախտանիշներն են,  ինչպիսիք են թուլությունը,  մրսկանությունը, ցրվածությունը և արտադրողականության անկումը:  Այս բոլոր ախտանիշները  հաճախ թերագնահատվում են և կարող են խիստ խանգարել մեր առօրյա կենսագործունեությանը:

Պակասությունը, որը կարող է  սկզբում թվալ  անվնաս,  կարող է հանգեցնել վտանգավոր ռեակցիաների մի շարքի: Ժամանակի ընթացքում   դրանք հաճախ կարող են վերածվել անլուծելի խնդիրների:  Բ-վիտամինի անտեսված պակասը կարող է  վնասակար ազդեցություն թողնել ոչ միայն արյան  շրջանառության վրա, այլև ներվային համակարգի  վրա:  Մարմնի և ոչ մի բջջի էներգետիկ սնուցումը չի կարող  նորմալ ընթանալ  Բ- վիտամիների պակասի դեպքում:  Ա ցինկի պակասը  կարող է առաջացնել մի շարք ակներև և թաքնված ախտանիշներ: Փխրուն  եղունգները և  չոր, թեփոթվող մաշկը  կարող են խոսել ցինկի պակասի մասին:  Եթե Դուք զգում եք թուլություն,  ակտիվության անկում,   լավագույն լուծումը թերապևտի այցը և հետազոտությունն է:  Արյան շրջանառությունը և այլ գործոնները գնահատելով՝ նա  հեշտությամբ կարող  է հայտնաբերել  բիո-գործոնների հնարավոր պակասը, ինչը կօգնի Ձեզ ձեռնարկել համապատասխան  միջոցներ:

Ինչպե՞ս նվազեցնել բիո-գործոնների պակասի ռիսկը:

Մարդկանց մեծ մասի համար ամեն  ինչ շատ հեշտ է. Վարե՛ք  առողջ ապրելակերպ:

[Translate to Armenian:] Gemüse hilft

Առօրյա  մարզումներից զատ՝ առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ մաս է կազմում, իհարկե,  ճիշտ սննդակարգը: Օգտագործելով  բավականաչափ  թարմ մրգեր,  բանջարեղեն, հացահատիկ,  ինչպես նաև կենդանական ծագման ցածր յուղայնություն ունեցող մթերքներ, ինչպիսիք են, օրինակ, ձուկը,  դիետիկ  միսը և ցածր  յուղայնության կաթը, դուք արդեն շատ բան արած կլինեք  սննդանյութերի  ճիշտ մատակարարման համար:  Իդեպ, մեր մարմինը կարևոր  բուսական  յուղերն յուրացնում է   կենդանական ծագման  յուղերից ավելի հեշտ:  Մասնագիտական  ասոցիացիաները   խորհուրդ են տալիս նաև  օրական առնվազն հինգ  անգամ  ընդունել թարմ միրգ և բանջարեղեն:  Նույնիսկ  այսպես կոչված ՛՛սուպեր-մթերքները՛՛, ինչպիսիք են  գոջի  հատապտուղը,  ացերոլան և մի շարք ուրիշներ, որոնց մասին   խոսում են բոլորը, կարող են  հանդիսանալ առօրյա սննդակարգի  հավելումներ  և կատարել իրենց դերը բիո-գործոնների պակասը կանխելու գործընթացում:  Օրինակ՝ պանիրը և գետնանուշը  պարունակում են համապատասխանաբար մեծ քանակությամբ ցինկ՝  Էմմենթալ պանրի 100 գրամ ուտելով մատակարարվում է  4,6 գրամ ցինկ:  Օրական   նախընտրելի բաժինը կանանց համար կազմում է   7 գրամ, տղամարդկանց համար՝ 10 գրամ:  Հավի և գառան միսը   պարունակում են մեծ քանակությամբ ֆոլաթթու՝  վերջինիս 100 գրամի մեջ առկա է ամբողջական  145 ug ֆոլաթթու, սակայն Դուք պետք է այն ուտեք   գնելուց հետո  կարճ ժամանակահատվածում:  Ֆոլաթթուն ունի շատ արագ քայքայվելու հատկություն, երբ մթերքը պահվում է երկարատև ժամանակ:  Բացի այդ, հավի միսը պարունակում է   վիտամին Բ6:  Իսկ վիտամին Բ12-ը կարելի է գտնել գրեթե միայն  կենդանական  ծագման  մթերքների մեջ:  Բուսակերները կարող են  ստանալ Բ12 վիտամինը  ֆերմենտային մթերքներից, ինչպիսիք են ոչ ալկոհոլային գարեջուրը, որը շատ քիչ  քանակությամբ պարունակում  է այդ վիտամինը՝  ալբեիտը: Բ1 վիտամինը կարող եք գտնել  հացահատիկային մթերքների մեջ, սակայն կապված դրանց պահպանման  և պատրաստման եղանակից մթերքում  վիտամինի քանակը կարող է  տարբեր լինել: Այդպիսով՝  համտեսելով համեղ մյուսլի կամ  ամբողջական հացահատիկից պատրաստված հաց՝ Դուք կարող եք կանխել բիո-գործոնների պակասը:  Սա ապահովում է նաև մագնեզիումը՝ վարսակը, առհասարակ,  պարունակում է մագնեզիումի համապատասխանաբար   մեծ քանակ /100 գրամի մեջ 134մգ/,  արևածաղկի սերմերը ՝ անգամ  420 մգ:  Մագնեզիումի  ցանկալի օրական  չափաբաժինը առողջ մեծահասակների համար կազմում է 300-400մգ՝ համաձայն Գերմանիայի Սննդարարության  Ասոցիացիայի:  Մարդ վարում է  առողջ ապրելակերպ, երբ  ալկոհոլի և ծխախոտի  նման  անառողջ մթերքները դուրս են գալիս նրա սննդակարգից:  Կանոնակարգված ապրելակերպի շնորհիվ ձեռքբերված  բոլոր բիո-գործոնները  հանգեցնում են առողջական  ավելի լավ վիճակի, օգնում  կանխել վտանգավոր հիվանդությունները և պահպանել  առողջությունը:

Ինչպե՞ս է առաջանում բիո-գործոնների պակասը:

Եթե Դուք  ձգտում եք պահպանել առողջ սննդակարգ և առողջ ապրելակերպ, Ձեզ շատ դեպքերում  կհաջողվի կանխել բիո-գործոնների պակասը:  Վիտամինների, միներալների և այլ միկրոտարրերի ընդունման նորման և առավելագույն քանակը  սահմանվում   է առողջ մարդու միջին պահանջների հիման վրա:   Այնուամենայնիվ,  բիո-գործոնների պահանջը  կարող է սովորականից զգալիորեն բարձր լինել՝ կախված տարիքից, սեռից, ազգային  պատկանելիությունից,  մարզական վիճակից,  ապրելակերպից / ալկոհոլի և նիկոտինի օգտագործում/,  որոշակի դեղամիջոցների ընդունումից և այլն:  Բացի այդ,   կյանքի տարբեր իրավիճակներում օրգանիզմում որոշակի ժամանակահատվածի համար  կարող  է առաջանալ բիո-գործոնների առավել բարձր պահանջ կամ հակառակը՝ հրաժարվել բավականաչափ քանակությամբ արտադրվող  բիո-գործոնները յուրացնելուց:  Նման դեպքերում  մշտական սննդակարգը  այլևս անզոր է կարգավորելու խնդիրը և ըստ այդմ՝ անհրաժեշտություն է ծագում դեղորայքային բուժման:  Շատ դեպքերում   ռիսկերը հայտնի են  և անհրաժեշտություն է առաջանում՝ կիրառելու կանխարգելիչ միջոցներ:

Բիո-գործոնների պակասի ռիսկային խմբեր:

Երկարատև ժամանակահատվածի ընթացքում որոշակի դեղորայքների օգտագործումը կարող է խանգարել բիո-գործոնների պատշաճ յուրացմանը  և  ըստ այդմ, հանգեցնել համապատասխան  ախտանիշների ի հայտ գալուն:  Նման դեղորայքների ցանկը բավականին մեծ է ՝ ներառյալ ներքին ընդունման  կոնտրացեպտիվ  միջոցները,   դիաբետի համար որոշակի դեղամիջոցներ, արյան գերճնշման դեմ  ակտիվ բաղադրիչներ:  Բոլոր  այդ  դեղորայքները  հաճախ ոչ միայն  նշանակվում են բժիժկների կողմից,  այլև ընդունվում են տարիներ շարունակ:  Դիաբետի դեմ որոշակի դեղամիոցների ընդունումը  առաջացնում է վիտամին Բ12-ի պակաս: Երկարատև  ժամանակահատվածի ընթացքում վիտամինի պակասն իր հերթին կարող է   առաջացնել պարեսթեզիա և անեմիա: Հորմոնալ որոշակի կոնտրացեպտիվների  ընդունումը նպաստում է  ոչ միայն   վիտամին Բ6-ի և ֆոլաթթվի, այլև մագնեզիումի   պակասի: Սա իր հերթին կարող  է  վնասել արյունատար անոթները և բարձրացնել  թրոմբոզի և սիրտ-անոթային  հիվանդությունների առաջացման ռիսկը՝ համաձայն Գինեկոլոգների Մասնագիտական Ասոցիացիայի:  Այդ իսկ պատճառով շատ գինեկոլոգներ իրենց հիվանդներին  խորհուրդ են տալիս դադարել ծխել՝ ներքին ընդունման  կոնտրացեպտիվների օգտագործման  շրջանում, քանի որ դա կարող է  խորացնել ախտանիշները:

Մի՛ կրեք բիո-գործոնների պակասի հետ կապված և ոչ մի ռիսկ:

Եթե արյան քննության հիման վրա բացահայտվի   որոշակի բիո-գործոնների զգալի պակաս,

շտապ անհրաժեշտ է դիմել թերապևտի և ընդունել  համապատասխան  վիտամիններ և միներալներ՝  պակասը լրացնելու համար: Սա Ձեզ է վերաբերում նաև, եթե Դուք պատկանում եք վերը նշված ռիսկային խմբերից  որևէ մեկին, որոնց  անդամներին  խորհուրդ է տրվում  ընդունել համապատասխան կանխարգելիչ  բիո-գործոններ՝  սակավությունը կանխելու նպատակով:

Բիո-գործոնների ճիշտ ապահովումը  արագորեն  լրացնում է նվազած տարրերը  և հնարավորինս կանխում է   թերսնուցման  հնարավոր կողմնակի  հետևանքները:

Եթե Դուք ստանում եք երկարատև   ընդունում  նախատեսող դեղատոմս,  հարցրե՛ք Ձեր թերապևտին  կամ  դեղագետին որոշակի բիո-գործոններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին:  Մյուս բաժնում ներկայացված են  այն դեղորայքների նկարագրերը, որոնք կարող են հանգեցնել բիո-գործոնների պակասի:  Այնուամենայնիվ,   ցանկն ամբողջական չէ և որև կերպ չի խանգարում Ձեր՝ թերապևտի  հետ խորհրդատվությանը:

Վերապահություն

2016 Worwag Ֆարմա GmbH & Co. KG. www.woerwagpharma.de կայքում   անհատական առողջության մասին ներկայացված ամբողջ տեղեկությունը ներկայացված բացառապես Ձեր իրազեկության համար և ոչ մի կերպ չի փոխարինում արտոնագրված մասնագետի մոտ անհատական խորհրդատվությանը, հետազոտմանը կամ ախտորոշմանը: www.woerwagpharma.de կայքում ներկայացված տեղեկությունը  հիմք չի հանդիսանում  ախտորոշման և/կամ Ձեր հայեցողությամբ  դեղամիջոցի ընդունման  համար:   Խնդրում ենք  նաև ուշադրություն դարձնել   հեղինակային իրավունքների մասին մեր սահմանումներին: