Տվյալների գաղտնիության դրույթներ

Տվյալների գաղտնիության տեղեկատվություն

Վյորվագ Ֆարմա GmbH & Co. KG խիստ կարևորում է Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը և խստորեն պահպանում է տվյալների գաղտնիության օրենքները։ Սույն կայքում անձնական տվյալները հավաքվում են միայն որքան տեխնիկապես պահանջվում է։ Տեղեկատվությունը երբեք որևէ պատճառով չի վաճառվում կամ փոխանցվում երրորդ կողմերին։ Հետևյալ դրույթները ամփոփում են, թե ինչպես է ապահովվում տվյալների պաշտպանությունը, որն է ստացվող տեղեկատվության տեսակը, և ինչպիսին է նպատակը։

Տվյալների վերամշակումը այս կայքում

Վյորվագ Ֆարմա GmbH & Co. KG հավաքում և ավտոմատ կերպով պահպանում է տեղեկատվությունը այսպես կոչված սերվերային լոգ ֆայլերում, որոնք մեզ փոխանցվում են Ձեր բրաուզերի կողմից։ Այդ տվյալները ներառում են՝

  • Օգտագործվող բրաուզերի տեսակ/տարբերակ
  • Կիրառվող օպերացիոն համակարգ
  • Հարցվող URL
  • Հասցեավորող URL (վերջին այցելած կայքէջը)
  • Մուտք գործող համակարգչի տիրույթի անունը (IP հասցե)
  • Սերվերի հարցման ամսաթիվը և ժամը 

Նշված տվյալները չեն կարող վերագրվել որևէ անձի։ Տվյալները չեն միավորվում այլ տվյալների աղբյուրների հետ։ Ավելին, վերլուծական գնահատումից հետո տվյալները ջնջվում են։

Քուքիներ

Համացանցի կայքերը որոշ վայրերում օգտագործում են այսպես կոչված քուքիներ։ Նրանք ծառայում են հետևյալ նպատակներին՝ դարձնել մեր առաջարկն ավելի հարմար օգտատիրոջը, ավելի արդյունավետ և անվտանգ։ Քուքիները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք տեղակայվում են Ձեր համակարգչում և պահվում են Ձեր բրաուզերում։ Մեր կողմից օգտագործվող քուքիների մեծ մասը կոչվում են «սեսիաների քուքիներ»։ Նրանք ավտոմատ կերպով ջնջվում են Ձեր այցելության ավարտին։ Քուքիները Ձեր համակարգիչը չեն վնասում և վիրուսներ չեն պարունակում։

Արտաքին որոնման պրովայդերների կիրառում

The Google Custom Search Engine ("Google CSE") կիրառվում է որպես կենտրոնական որոնման ծառայություն Վյորվագ Ֆարմա GmbH & Co. KG համացանցային տիրույթի կողմից։ Այս ինտեգրացված որոնման ծառայությունը թույլ է տալիս Վյորվագ Ֆարմա GmbH & Co. KG բովանդակության ամբողջական տեքստային որոնում իրականացնել համացանցի տիրույթում։ Նշված որոնման ֆունկցիան հասանելի է ինտեգրացված որոնման դաշտում։ Կայքի որոնման դաշտը («որոնման դաշտ») տրամադրվում է Google Inc. ("Google") կողմից։ Դուք կարող եք ծանոթանալ և Ձեր համաձայնությունը հայտնել Google կողմից առաջարկվող տվյալների գաղտնիության պայմանների հետ (այստեղ՝ http://www.google.de/privacy.html), որոնք օգտագործվում են Ձեր կողմից որոնման դաշտի կիրառման ժամանակ։ Օգտագործելով այդ դաշտը, Դուք համաձայնվում են Google-ի կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման հետ՝ համաձայն իր տվյալների գաղտնիության պայմանների։

Եթե Դուք չեք ցանկանում համաձայնություն հայտնել այդ պայմանների հետ, ապա խնդրում ենք չօգտվել այդ որոնման դաշտից։ Տվյալները փոխանցվում են միայն այն ժամանակ, երբ հարցումը ուղարկվում է որոնման դաշտից։

 

Google Քարտեզի կիրառում

Մենք օգտագործում ենք Google Քարտեզը www.woerwagpharma.de որոշ ենթաէջերում քարտեզների ցուցադրման համար։ Google Քարտեզը հսկվում է Google, Inc. կողմից, 1600 Ամֆիթատրոն Փարքվեյ, Մաունթին Վյու, Կալիֆորնիա, 94043, ԱՄՆ (“Google”): Այդ կայքի կիրառման մասին տեղեկատվությունը, ներառյալ Ձեր IP հասցեն, կարող է փոխանցվել Google-ին որպես Google Քարտեզից օգտվելու արդյունք։

Երբ Դուք այցելում եք մեր համացանցային ենթաէջը, որը պարունակում է Google Քարտեզ, Ձեր համացանցի բրաուզերը ուղիղ կապ է հաստատում Google սերվերների հետ։ Քարտեզի բովանդակությունը Google-ից հասցեավորվում է ուղղակիորեն Ձեր բրաուզերին, և ինտեգրվում կայքէջում։ Հետևաբար, մենք ազդեցություն չունենք այն տվյալների ամբողջության վրա, որը Google հավաքում է այդ եղանակով։

Նկարագրված տվյալների հավաքման և հետագա վերամշակման, և Google կողմից այդ տեղեկատվության օգտագործման, ինչպես նաև Ձեր գանղտնիության իրավունքների և կարգավորումների պաշտպանության մանրամասների համար, խնդրում ենք դիտել Google-ի տվյալների գաղտնիության քաղաքականությունը. https://www.google.com/policies/privacy/

Google Քարտեզի օգտագործման պայմանները կարող եք գտնել այստեղ. https://www.google.com/intl/de/help/terms_maps.html

YouTube հավելվածի օգտագործումը (վիդեոներ)

Մենք օգտագործում ենք YouTube պրովայդերը վիդեոների ինտեգրացման համար։ YouTube–ը  վերահսկվում է YouTube LLC կողմից, որի գլխամասը գտնվում է 901 Չերրի պողոտայում, Սան Բրունո, Կալիֆորնիա 94066, ԱՄՆ։ YouTube-ը ներկայացված է Google, Inc. կողմից, 1600 Ամֆիթատրոն Փարկվեյ, Մաունթին Վյու, Կալիֆորնիա, 94043, ԱՄՆ։

Երբ Դուք մուտք եք գործում www.woerwagpharma.de համացանցի այն էջերը, որոնք պարունակում են նշված հավելվածը, կապ է հաստատվում YouTube սերվերների հետ և հավելվածը ցուցադրվում է։ Այն փոխանցում է տեղեկատվություն YouTube սերվերներին  Ձեր կողմից այցելած կայքէջերի վերաբերյալ։ Եթե Դուք մուտք եք գործել որպես YouTube-ի օգտատեր, ապա YouTube-ը վերագրում է այդ տեղեկատվությունը Ձեր անձնական հաշվին։ Հավելվածից օգտվելու ընթացքում, ինչպես օրինակ վիդեոն սկսելու կոճակը սեղմելիս, նշված տեղեկատվությունը նույնպես վերագրվում է Ձեր հաշվին։ Դուք կարող եք կանխել նկարագրված վերագրումը մինչև կայքի օգտագործումը ելք գործելով Ձեր անձնական YouTube հաշվից, ինչպես նաև այլ հաշիվներից, որոնք պատկանում են YouTube LLC և Google, Inc., կամ ջնջելով համապատասխան քուքիները։

YouTube (Google) կողմից տվյալների վերամշակման և տվյալների գաղտնիության վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ՝ www.google.de/intl/de/policies/privacy/.

Google Վերլուծության կիրառում

Այս կայքն օգտվում է Google Վերլուծական ծառայությունից, որը Google Inc. ("Google") վեբ վերլուծության ծառայություն է։ Google Վերլուծությունը օգտագործում է այսպես կոչված «քուքիներ»։ Վերջիններս տեքստային ֆայլեր են, որոնք պահվում են Ձեր համակարգչում, ինչը թույլ է տալիս վերլուծության ենթարկել Ձեր կայքից օգտվելը։ Քուքիների միջոցով գեներացված Ձեր կողմից կայքի օգտագործման մասին տեղեկատվությունը սովորաբար փոխանցում է Google սերվերին ԱՄՆ-ում և պահվում է այդտեղ։ Սակայն այս կայքում IP անոնիմացման ակտիվացման դեպքում Ձեր IP հասցեն առաջին հերթին բաժանվում է Google կողմից Եվրոպական միության անդամ երկրների կամ պայմանագրում ներառված այլ Եվրոպական տնտեսական տարածքի անդամ երկրների միջև։ Միայն բացառիկ դեպքերում է, որ ամբողջական IP հասցեն կարող է փոխանցվել Google սերվերին ԱՄՆ-ում և բաժանվել այդտեղ։ Google-ը օգտագործում է այդ տվյալները կայքի օպերատորի անունից, որպեսզի գնահատի Ձեր կայքից օգտվելը, եզրակացություն կազմի կայքի ակտիվության վերաբերյալ կայքի օպերատորի համար և այլ ծառայություններ մատուցի կայքից և համացանցից օգտվելու վերաբերյալ՝ կայքի օպերատորի գործունեության հետ կապված։ Ձեր բրաուզերով փոխանցվող IP հասցեն Google Վերլուծության կողմից օգտագործվելու ընթացքում Google-ի կողմից չի ձուլվում մյուս տվյալների հետ։ Դուք կարող եք կանխարգելել քուքիների պահպանումը նշելով համապատասխան կետը Ձեր բրաուզերի ծրագրում։ Հաշվի առեք, որ այդ դեպքում հնարավոր է չկարողանաք ամբողջապես օգտվել կայքի ծառայություններից։ Դուք կարող եք կանխել Google-ի կողմից քուքիներով գեներացվող և Ձեր կողմից կայքի օգտագործման (ներառյալ Ձեր IP հասցեն) տվյալների ստացումը ինչպես նաև այդ տվյալների վերամշակումը Google կողմից ներբեռնելով և տեղադրելով բրաուզերի հավելված, որը հասանելի է հետևյալ հղումով (http://tools.google.com/dlpage/gaoptout?hl=de

Ամբողջական IP հասցեներով վերլուծական գործիքների կիրառման վերաբերյալ առկա քննարկումներից ելնելով, մենք ցանկանում ենք շեշտել այն փաստը, որ այս կայքը օգտվում է Google Վերլուծության ծառայությունից "_anonymizeIp()" հավելվածով, և, հետևաբար, IP հասցեները վերահասցեավորվում են միայն բաժանված եղանակով, որպեսզի կանխվի նրանց հասցեագրումը անհատներին։ Մասնավորապես բջջային սարքերով բրաուզերների օգտատերերին խնդրում ենք անցնել նշված հղումով, որպեսզի կանխարգելվի այս կայքում Ձեր բրաուզերի անանուն գրանցումը Google Վերլուծության կողմից՝ այսպես կոչված «չեղարկել քուքիները» գործողության միջոցով։

 

DocCheck մուտքգործում

Դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցների վերաբերյալ տվյալները կարող են տրամադրվել միայն այն դեպքում, եթե Դուք հանդիսանում եք առողջապահական համակարգի աշխատակից։ Այդ դեպքում մենք պահանջում ենք Ձեր անձնական տվյալները, ինչպես նաև Ձեր մասնագիտական հաստատության սերտիֆիկացումը։

Մենք օգտագործում ենք DocCheck և իր գրանցման գործընթացը որպես նույնականացման ծառայություն։ DocCheck-ը DocCheck Medical Services GmbH, Ֆոգելսանգեր փող. 66, 50823 Քյոլն ("DocCheck"), ծառայությունն է։ Օգտատիրոջ անունը և գաղտնաբառը վերծանվում են ուղղակիորեն DocCheck սերվերներում. մենք հնարավորություն չունենք ընթերցելու Ձեր օգտանունը կամ գաղտնաբառը։ Մենք չենք ստանում Ձեր՝ որպես DocCheck-ի օգտատեր որևէ անձնական տեղեկատվություն առանց Ձեր սահմանած տվյալների փոխանցման համաձայնության (օրինակ, “DocCheck Անձնական” դեպքում)։

Երբ օգտագործում եք DocCheck-ը, ապա DocCheck-ի և Ձեր միջև համաձայնությունները տվյալների գաղտնիության վերաբերյալ, ենթարկվում են DocCheck-ի տվյալների գաղտնիության համաձայնությանը http://info.doccheck.com/de/privacy/

 

Կոնտակտային ձև

Մեզ անհրաժեշտ է Ձեր մասին տեղեկատվությունը որպեսզի կարողանանք պատասխանել Ձեր հարցմանը։ Դուք կարող եք չեղարկել տեղեկատվությունը պահելու համաձայնությունը ցանկացած պահին։

Տեղեկատվության իրավունք

Դուք իրավունք ունեք ցանկացած պահի տեղեկացված լինելու Ձեր անձնական տվյալների պահման, աղբյուրների և ստացողների, ինչպես նաև պահպանման նպատակի վերաբերյալ։

 

Հավելյալ տեղեկություններ

Ձեր վստահությունը կարևոր է մեզ համար։ Այդ պատճառով, մենք ցանկանում ենք Ձեր հասանելի լինել տվյալների վերամշակմանը վերաբերվող Ձեր մոտ ծագած ցանկացած հարցի դեպքում։ Եթե ունեք հարցեր կապված տվյալների գաղտնիության պահպանման վերաբերյալ, որոն պատասխանները չեք գտել, կամ ցանկացած պահի կցանկականաք ստանալ ավելի խորացված տեղեկատվություն, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ.

Վյորվագ Ֆարմա GmbH & Co.KG
Կալվեր փող. 7
71034 Բյոբլինգեն
Գերմանիա

Էլ. հասցե: info(at)woerwagpharma.de

 

Գաղտնիության ծանուցում

Մենք ջանքեր ենք գործադրում որպեսզի պաշտպանենք Ձեր անձնական տվյալները կիրառելով բոլոր տեխնիկական և կազմակերպչական հնարավորությունները որպեսզի այն հասանելի չլինի երրորդ կողմերին։ Մենք չենք կարող երաշխավորել տվյալների լիարժեք ապահովություն, երբ կապ է հաստատվում էլեկտրոնային հասցեով, այդ պատճառով խնդրում ենք գաղտնի տեղեկատվությունը ուղարկել հասարակ փոստով։