Էպիլեպսիա. չափահասների և 12 տարեկանից բարձր անձանց համար Գաբագամման® կիրառվում է մոնոթերապիայի կամ համակցված թերապիայի ձևով՝ պարցիալ էպիլեպսիայի (ներառյալ երկրորդային գեներալիզացիայով ընթացող) նոպաների բուժման համար։
Պերիֆերիկ նեյրոպաթիկ ցավ․Գաբագամման® օգտագործվում է նյարդերի վնասվածքի հետևանքով առաջացած երկարատև ցավի բուժման համար։ Պերիֆերիկ նեյրոպաթիկ ցավը (որը հիմնականում զարգանում է ոտքերում և/կամ ձեռքերում) կարող է առաջանալ տարբեր հիվանդությունների հետևանքով, ինչպիսիք են շաքարախտը կամ հերպես զոստերը։ Ցավի զգացողությունը կարող է նկարագրվել որպես տաք, այրող, տրոմբավորված, հանկարծակի ցավ, ծակոցային, կծկվող, բութ և այլն։
Ընդունեք Գաբագամման® ըստ բժշկի նշանակման։ Եթե որևէ բան մտահոգում է ձեզ, անպայման դիմեք բժշկին։
Ձեր բժիշկը կընտրի ձեզ համար ճիշտ դեղաչափը։
Եթե կարծում եք, որ Գաբագամմայի® ազդեցությունը կա՛մ չափազանց ուժեղ է, կա՛մ չափազանց թույլ, դիմեք ձեր բժշկին կամ դեղագործին։
Եթե ավագ տարիքի հիվանդ եք (65 տարեկանից բարձր) և չունեք երիկամային խնդիրներ, պետք է ընդունեք Գաբագամման® սովորական ձևով։
Եթե առկա են երիկամային խնդիրներ, բժիշկը կարող է նշանակել դեղի ընդունման այլ ռեժիմ և/կամ դեղաչափ։
Միշտ կուլ տվեք դեղապատիճը՝ բավարար քանակությամբ ջրով։
Շարունակեք ընդունել Գաբագամման®, մինչև բժիշկը խորհուրդ տա դադարեցնել այն։
Պերիֆերիկ նեյրոպաթիկ ցավ
Ընդունեք բժշկի նշանակած դեղապատիճների քանակը։
Բժիշկը կարող է աստիճանաբար ավելացնել դեղաչափը։
Սկզբնական դեղաչափը սովորաբար կազմում է 300 մգ-ից մինչև 900 մգ՝ օրական։
Այնուհետև, դեղաչափն կարող է աստիճանաբար ավելանալ մինչև 3600 մգ՝ օրական, որը բաժանվում է երեք ընդունման՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան։
Էպիլեպսիա
Չափահասներ և պատանիներ․
Ընդունեք բժշկի նշանակած դեղապատիճների քանակը։
Բժիշկը կարող է աստիճանաբար ավելացնել դեղաչափը։
Սկզբնական դեղաչափը սովորաբար կազմում է 300 մգ-ից մինչև 900 մգ՝ օրական։
Այնուհետև, դեղաչափն կարող է աստիճանաբար ավելանալ մինչև 3600 մգ՝ օրական, որը բաժանվում է երեք ընդունման՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան։
6 տարեկանից բարձր երեխաներ․
Բժիշկը կհաշվի երեխայի քաշը և ըստ դրա կսահմանի դեղաչափը։
Բուժումը սկսվում է ցածր սկզբնական դեղաչափով, որը աստիճանաբար ավելանում է՝ մոտավորապես 3 օրվա ընթացքում։
Էպիլեպսիայի վերահսկման սովորական դեղաչափը կազմում է 25-35 մգ/կգ/օր, որը ընդունվում է օրական երեք անգամ՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան։
Մեկ պարկուճը պարունակում է 400 մգ գաբապենտին, օժանդակ նյութեր՝ անջուր լակտոզա, եգիպտացորենի օսլա, տալկ, պարկուճի թաղանթի կազմը՝ ժելատին, տիտանի երկօքսիդ (E 171), երկաթի (III) օքսիդ դեղին (E 172), երկաթի (III) օքսիդ կարմիր (E 172):
Եթե որևէ հարց ունեք ռիսկերի կամ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, կարդացեք ցուցումները կամ դիմեք ձեր բժշկին կամ դեղագործին:
20 պինդ պատիճներ