Ինչպե ՞ս է առաջանում բիոֆակտորի անբավարարությունը:
Բիոֆակտորների անբավարարության զարգացումից կարելի է խուսափել հետևելով սննդակարգին և վարելով առողջ ապրելակերպ: Վիտամինների, միներալների և այլ միկրոէլեմենտների ցուցումները և նորմաները օֆիցիալ հաստատված են ելնելով առողջ մարդու միջին պահանջից: Սակայն բիոֆակտորների պահանջը կարող է ընդունվածից զգալիորեն բարձր լինել կախված շատ գործոններից՝ տարիքից, սեռից, ազգային պատկանելիությունից, կենսակերպից, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումից, որոշակի դեղամիջոցների ընդունումից և այլն: Բացի այդ, որոշ իրավիճակներում և որոշակի ժամանակահատվածում օրգանիզմը կարող է դրսևորել բիոֆակտորների ավելի մեծ պահանջ կամ կորցնել/իջեցնել բիոֆակտորների յուրացման ունակությունը: Նման դեպքերում կանոնավոր սննդակարգը հասնում է իրեն սահմանագծին և կարող է առաջանալ տարբեր բիոֆակտորների անբավարարություն, որը պետք է կարգավորվի անհրաժեշտ դեղորայքով: Շատ դեպքերում այդ ռիսկերը հայտնի են, ուստի հարկավոր է կիրառել կանխարգելիչ միջոցներ:
Բիոֆակտորների անբավարարության ռիսկի խմբեր:
Որոշ դեղամիջոցների երկարաժամկետ ընդունումը կարող է ընկճել որոշակի բիոֆակտորների յուրացումը կամ արագացնել վերջիններիս դուրս բերումը, ժամանակի հետ հանգեցնելով անբավարարության ախտանիշների ի հայտ գալուն: Այդ դեղամիջոցների ցանկը բավականին մեծ է՝ պերորալ կոնտրացեպտիվներ, հակադիաբետիկ որոշ պրեպարատներ, հակահիպերտենզիվ ակտիվ բաղադրիչներ: Վերոնշյալ միջոցները ոչ միայն շատ հաճախ են նշանակվում բժշկի կողմից այլ նաև կանոնավոր ընդունվում են տարիներ շարունակ: Շաքարային դիաբետի ժամանակ որոշակի դեղամիոցների ընդունումը առաջացնում է վիտամին Բ12-ի պակաս: Երկարատև ժամանակաընթացքում վիտամին Բ12-ի պակասը կարող է բերել պարեսթեզիաների և անեմիայի առաջացման: Որոշ հորմոնալ կոնտրացեպտիվների ընդունումը նպաստում է ոչ միայն վիտամին Բ6-ի և ֆոլաթթվի, այլ նաև մագնեզիումի անբավարարության զարգացմանը: Սա իր հերթին կարող է բերել արյունատար անոթների վնասման և բարձրացնել թրոմբոզի և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը: Շատ գինեկոլոգներ իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս պերորալ կոնտրացեպտիվների օգտագործման շրջանում դադարեցնել ծխելը, քանի որ դա կարող է խորացնել այդ ախտանիշները:
Խուսափե՛ք բիոֆակտորների անաբավարարության ռիսկերից:
Եթե արյան քննությունը բացահայտել է որոշ բիոֆակտորների զգալի անբավարարություն ապա անհրաժեշտ է շտապ կոմպենսացնել այդ վիտամինների և/կամ միներալների պակասը՝ բժշկի հսկողության ներքո: Սա արդիական է նաև վերոնշյալ ռիսկի խմբերին պատկանող անձանց համար, որոնց խորհուրդ է տրվում ընդունել համապատասխան բիոֆակտորները կանխարգելիչ նպատակով: Երկարատև ընդունում նախատեսող դեղատոմսի դեպքում անհրաժեշտ է բժշկի կամ դեղագետի հետ ճշտել, թե որ բիոֆակտորներին է պետք հատուկ ուշադրություն դարձնել:
Մյուս բաժիններում ներկայացված են այն դեղամիջոցների նկարագրերը, որոնք կարող են հանգեցնել բիոֆակտորների անբավարարության: Այնուամենայնիվ, ցանկն ամբողջական չէ և որևէ կերպ չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությունը: