Նյարդաբանական խանգարումները (նյարդերի վնասումը), որոնք առաջանում են վիտամին B1-ի պակասից, և ուղեկցվում են այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են ծակծկոցը, այրոցը կամ ոտքերի թմրությունը, կարող են հեշտությամբ և արդյունավետորեն բուժվել։ Հետևաբար, վստահեք վիտամին B1-ի թերապիային՝ միլգամմա® պրոտեկտի միջոցով։
Միլգամմա® պրոտեկտը հարմար է վիտամին B1-ի կլինիկական անբավարարության բուժման կամ կանխարգելման համար,եթե այն հնարավոր չէ շտկել սննդակարգով: Միլգամմա® պրոտեկտը օգտագործվում է վիտամին B1-ի անբավարարությամբպայմանավորված նյարդաբանական և սրտանոթային խանգարումների բուժման համար։
Հաբերը ավելի լավ է ընդունել կուլ տալով՝ առանց ծամելու՝ բավարար քանակությամբ հեղուկով: Ընդունման տևողությունը որոշվում է թերապևտիկ արձագանքով: Նյարդաբանական խանգարումների բուժման համար միլգամմա® պրոտեկտը պետք է սկզբում ընդունել առնվազն երեք շաբաթվա ընթացքում: Հետագայում միլգամմա® պրոտեկտով բուժումը պետք է իրականացել՝ հաշվի առնելով թերապևտիկ հաջողությունը: Եթե չորս շաբաթ անց ոչ մի արդյունավետություն չի նկատվում կամ այն չափազանց թույլ է, անհրաժեշտ է վերանայել գանգատների բուժումը։
1 թաղանթապատ դեղահատը պարունակում է՝ 300 մգ բենֆոտիամին (ճարպերում լուծվող վիտամին B1-ի ածանցյալ): Այլ բաղադրիչների համար խնդրում ենք դիմել օգտագործման ցուցումներին:
Միլգամմա® պրոտեկտ․ Ակտիվ նյութ՝ բենֆոտիամին։ Թերապևտիկ ցուցումներ՝ նյարդաբանական և սրտանոթային խանգարումների բուժում, որոնք պայմանավորված են վիտամին B1-ի պակասով։ Եթե ունեք հարցեր ռիսկերի և կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, խնդրում ենք կարդալ օգտագործման ցուցումը և խորհրդակցել ձեր բժշկի կամ դեղագործի հետ։ Wörwag Pharma GmbH & Co. KG, 71034 Böblingen
30 թաղանթապատ դեղահատ