Իմմունային համակարգ

Մաշկի հետ կապված խնդիրներ. Համոզվեք, որ դուք ցինկի բավարար պաշար եք ստանում:

Ընթերցման ժամանակ 2 րոպե
Կիսվել
[Translate to Armenian:] [Translate to English:]

Մեր մաշկը զգալիորեն ազդում է մեր արտաքին տեսքի վրա։ Հետևաբար, սթրես է, երբ բշտիկներ ու պզուկներ են դուրս գալիս, կամ երբ մաշկը շերտավորվում է, քոր է գալիս և բորբոքվում: Դա կարող է նույնիսկ վտանգավոր լինել, եթե վերքերը վատ լավանան և վարակվեն: Մաշկի խնդիրների պատճառները տարբեր են. ինչպես հաստատում են ուսումնասիրությունները՝ հաճախ խնդրի հիմքում ընկած է ցինկի անբավարարությունը:

Ատոպիկ դերմատիտը և ցինկի անբավարարությունը

Մաշկը քոր է գալիս, կարմիր է, գրգռված և չոր: Ատոպիկ դերմատիտը (նաև կոչվում է նեյրոդերմատիտ) տարածված քրոնիկ բորբոքային մաշկային հիվանդություն է, որը կարող է առաջացնել տառապանքի բարձր մակարդակ: Այժմ գիտնականները ցույց են տվել, որ ատոպիկ դերմատիտով հիվանդների մոտ արյան կարմիր բջիջներում ցինկի կոնցենտրացիան զգալիորեն ցածր է, քան առողջ մաշկ ունեցող մարդկանց մոտ: Որքան ցածր է բջիջներում ցինկի պարունակությունը, այնքան ավելի արտահայտված է մաշկի վիճակը։ Հետևաբար, հետազոտողները հնարավոր կապ են տեսնում դերմատիտի բարդացման  և մարմնի բջիջներում ցինկի նյութափոխանակության միջև (Karabacak E et al., Postepy Dermatol Alergol. 2016 Oct; 33(5):349-352): Հարավային Կորեայի գիտնականները նմանատիպ դիտարկումներ են արել. նրանք հայտնաբերել են ատոպիկ դերմատիտով հիվանդների մազերի մեջ ցինկի զգալիորեն ցածր մակարդակ: Այն բանից հետո, երբ այս մարդիկ ութ շաբաթ շարունակ ցինկով բուժվել են, ոչ միայն նրանց մազերի մեջ ցինկի պարունակությունն է աճել, այլև նրանց դեմքի գույնը զգալիորեն բարելավվել է (Kim et al. Acta Derm Venereol 2014; 94:558-562):

Ավելի քիչ բշտիկներ և պզուկներ

Մաշկի խնդիրների և մարմնի ցինկի մատակարարման ինչպես նաև պզուկների միջև կապն արդեն ապացուցվել է ավելի վաղ ուսումնասիրություններում. Նանտի ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ ցինկի ավելի մեծ չափաբաժին ընդունելը (30 մգ/օր) կարող է նվազեցնել բշտիկների և պզուկների հետ կապված բորբոքումները (Dreno et al. Dermatology 2001; 203:135-140)։ Մեկ այլ ուսումնասիրության մեջ ցինկի բարձր չափաբաժիններով բորբոքային պզուկների եռամսյա բուժումը նույնքան հաջողակ էր, որքան հակաբիոտիկ բուժումը (Michaelsson G et al. Br J Dermatol.; 1977; 97(5):561-6):
 

Ցինկի պակասը կարող է խաթարել մաշկի առողջ թարմացումը և վերքերի ապաքինումը, ինչպես նաև մաշկի պաշտպանիչ գործառույթը:

Ուշադրության կենտրոնում ցինկ տարրը

Յուրաքանչյուր ոք, ով ավելի ուշադիր է նայում մարմնում ցինկի կատարած տարբեր խնդիրներին, հեշտությամբ կհասկանա, թե ինչու բավարար քանակությամբ  ցինկ չստանալը բառացիորեն թափանցում է մաշկի տակ. ավելի քան 400 ֆերմենտ, մարմնի կենսակատալիզատորներ և 2000 սպիտակուց ցինկ են պահանջում գործելու համար: Այս անփոխարինելի սննդանյութն անհրաժեշտ է բազմաթիվ նյութափոխանակության գործընթացների համար: Ցինկը հատկապես կարևոր է բջիջների բաժանման համար։ Հետևաբար, ցինկի պակասը հատկապես նկատելի է հյուսվածքներում, որտեղ  բջիջների բաժանման և նյութափոխանակության բարձր ակտիվություն կա: Սա ներառում է մաշկը, որն անընդհատ ինքնաբերաբար թարմանում է: Ցինկը նույնպես կարևոր դեր է խաղում իմունային համակարգի համար։ Հետևաբար, ցինկի անբավարարությունը կարող է խաթարել մաշկի առողջ թարմացումը և վերքերի ապաքինումը, ինչպես նաև մաշկի պաշտպանիչ գործառույթը: Սա կարող է հանգեցնել բորբոքման, բշտիկների, թեփուկների, չոր մաշկի, էկզեմայի, վերքերի բուժման խանգարումների և ալերգիայի:

Ինչպե՞ս է առաջանում անբավարարությունը:
  • Տավարի միս
    ՄթերքOffal
  • Ցորենի ծիլ
  • Վարսակի ալյուր
  • Ընկույզ
  • Լոբազգիներ
  • Ամբողջական հացահատիկի հաց
     

Այս մթերքները բոլորն էլ պարունակում են ցինկի բարձր մակարդակ: Կենդանական ծագման մթերքներն ավելի շատ ցինկ են պարունակում, քան բուսական մթերքները: Սակայն վերջիններս պարունակում են նաեւ բուսական նյութեր, որոնք արգելակում են ցինկի կլանումը աղիքներում։ Նույնիսկ հավասարակշռված սննդակարգի դեպքում կարող է առաջանալ ցինկի պակաս, երբ օրգանիզմում ցինկի պահանջը մեծանում է, օրինակ՝ հիվանդության, սթրեսի, հղիության, մրցակցային սպորտի կամ աճի շրջանում: Այս միկրոտարրի կլանումը կարող է նաև խաթարվել, օրինակ՝ դեղորայքի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների կամ մարսողական համակարգի՝ ցինկը մարմին տեղափոխելու ունակության նվազման պատճառով:
 

Ցինկի թաքնված անբավարարությունը հազվադեպ չէ: Սա կարող է հեշտությամբ զարգանալ, երբ սննդակարգը պարունակում է ավելի քիչ ցինկ, քան անհրաժեշտ է մարմնին: Հետևաբար, դուք պետք է ապահովեք ցինկի բավարար պաշար և հավասարակշռված սննդակարգ:

cooking.jpg
Սննդակարգի խորհուրդներ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի հաճախ ձուկ ուտելը կարող է բարելավել պզուկների հակված մաշկի տեսքը: (Kucharska A et al. Postepy Dermatol Alergol. 2016 Apr; 33(2): 81–86) Ձուկը պարունակում է առողջ ճարպաթթուներ և ցինկ: Մյուս կողմից, անբարենպաստ են այն մթերքները, որոնք հանգեցնում են արյան շաքարի արագ բարձրացմանը, օրինակ՝ բաց գույնի ալյուրից և քաղցրավենիքից պատրաստված մթերքները։ Սպիտակ հացը, պիցցան, տորթերը, քաղցրավենիքները և նմանատիպ մթերքները կարող են սրել բորբոքված մաշկը և մեծացնել ճարպագեղձերի չափերը: Բանջարեղենը, ամբողջական հացահատիկից մթերքները, լոբազգիները և ընկույզը օգտակար են, քանի որ դրանք դանդաղորեն բարձրացնում են արյան շաքարի մակարդակը և պարունակում են կարևոր սննդանյութեր հարթ և առողջ մաշկի համար:
 

Ատոպիկ դերմատիտի դեպքում որոշ մթերքներ երբեմն կարող են վատթարացնել մաշկի վիճակը: Այնուամենայնիվ,  տարբեր մարդկանց մոտ դա տարբեր ձևով է արտահայվում և թույլ չի տալիս ընդհանուր խորհուրդներ տալ: Եթե դուք պարզապես ձեր սննդակարգից հանում եք սնունդը, երբ կասկածում եք, որ այն խնդիրներ է առաջացնում, Ձեզ մոտ կարող է հեշտությամբ անբավարարության վիճակ առաջանալ: Հետևաբար, դուք պետք է սնվեք տարբեր սննդակարգով և հետևեք, թե ինչպես է ձեր մաշկն արձագանքում  որոշ մթերքներ ուտելուց հետո: Ալերգիայի թեստը նույնպես կարող է կարևոր պատկերացում տալ:
 

Wörwag Pharma GmbH & Co. KG ․ Անձնական առողջության մասին www.woerwagpharma.de -ում ներկայացված տեղեկությունների շրջանակը բացառապես ձեր տեղեկատվության համար է և ոչ մի կերպ չի փոխարինում արտոնագրված բժշկի անձնական խորհրդատվությանը, հետազոտությանը կամ ախտորոշմանը: www.woerwagpharma.de կայքում հասանելի բովանդակությունը չի կարելի օգտագործել ախտորոշումներ հաստատելու և/կամ ինքնուրույն դեղորայք ընդունելու համար: Խնդրում ենք նաև ուշադրություն դարձնել պատասխանատվության բացառմանը և պատկերի իրավունքների վերաբերյալ մեր ցուցումներին:

Կիսվել
Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ձեզ։
Կապ