Շաքարային դիաբետով համակցված հիվանդություններ

Ինչպես կարող են շաքարախտով հիվանդները պաշտպանել իրենց ոտքերը ամռանը

Ընթերցման ժամանակ 0 րոպե
Կիսվել

Երբ դրսում շատ է շոգ լինում, ոչ մի ոտք չի դիմանում փակ կոշիկներին. գալիս է սանդալների, ծովափնյա զբոսանքի և արևայրուք ընդունելու ժամանակը: Սակայն ոտաբոբիկ սեզոնը բազմաթիվ վտանգներ է պարունակում շաքարախտով հիվանդների խոցելի ոտքերի համար: Այս խորհուրդները կօգնեն ձեզ ամառն անցկացնել առողջ ոտքերով:

Էջի բովանդակությունը

Երեք շաքարախտով հիվանդներից մոտավորապես մեկը  տառապում է նեյրոպաթիայով, որը սովորաբար առաջին անգամ նկատելի է դառնում ոտքերի զգայական կորստի միջոցով, ինչպիսիք են քորոցը, այրումը, թմրությունը կամ զգայունության նվազումը. շփումը, ցավն ու ջերմաստիճանն այլևս ճիշտ չեն ընկալվում, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների աննկատ մնալուն. Մաշկը հաճախ չափազանց չոր է և ճաքճքված, քանի որ վնասված են նաև քրտինքի գեղձերն ակտիվացնող փոքր նյարդային մանրաթելերը: Գործոնների այս համակցությունը մեծացնում է դիաբետիկ ոտնաթաթի սարսափելի համախտանիշի վտանգը, որը հատկապես բարձր է ամռանը:
 

Դիաբետիկ ոտնաթաթի սարսափելի համախտանիշի վտանգը հատկապես բարձր է ամռանը:

feet01.jpg
Ամառային խորհուրդներ շաքարախտով հիվանդների ոտքերի համար

Այս խորհուրդներով վտանգի տակ գտնվող ոտքերը կարող են ապահով  անցկացնել ամառը.
 

Բոբիկ մի քայլեք. լողափի կամ խոտածածկի սուր առարկաների վրա հեշտ է վնասվել, ինչը կարող է հանգեցնել լուրջ վերքերի, որոնք աննկատ են մնում: Նմանապես, կարելի է անգիտակցաբար ծանր այրվածքներ ստանալ տաք ավազի կամ սալիկների վրա:

Եթե դուք հագնում եք սանդալների պես բաց կոշկիկներ, ապա պետք է համոզվեք, որ ժապավենները չեն կտրում ձեր ոտքերի մաշկը, և որ մանր քարերը չեն կարող մտնել կոշիկի մեջ:

Արևային լոգանք ընդունելիս ոտքերը պետք է լավ պաշտպանված լինեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Քանի որ նույնիսկ ուժեղ արևայրուքը կարող է աննկատ մնալ և վտանգել զգայուն ոտքերը:

Ոտքերը պետք է ամեն օր ստուգվեն և խնամվեն ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը: Սա ներառում է քսուքներ, որոնք խոնավեցնում են չոր ոտքերը: Եթե դուք նկատում եք ոտքերի որևէ վնասվածք, ժամանակ մի վատնեք և շտապ դիմեք բժշկի:

Ոտքերի վարժությունները հակազդում են մկանների քայքայմանը և, հետևաբար, նաև սխալ դիրքին: Խորհուր․  www.milgamma.de․ կայքն ունի տեսանյութ ձեր ոտքերի համար հարմար վարժություններով։

Դադարեցրեք նյարդային վնասվածքը

Բացի այդ, կարևոր է դադարեցնել նյարդային վնասվածքների առաջընթացը: Ամենակարևոր միջոցը արյան մեջ շաքարի մակարդակը հնարավորինս լավ կառավարելն է: Թեթև ամառային կերակուրները, որոնք հիմնված են  թարմ բանջարեղենի, աղցանների, ձկան և ձիթապտղի յուղի միջերկրածովյան մոդելի վրա, կարող են մեծ ազդեցություն ունենալ այս հարցում: Մարմնամարզությունը ևս օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարը: Հարկ է նաև նշել, որ շաքարախտը հաճախ կապված է վիտամին B1-ի պակասի հետ, որը խթանում է նեյրոպաթիաները․ «Նյարդային վիտամինի» կարիքը մեծանում է, քանի որ շաքարախտով հիվանդները երիկամների միջոցով հաճախ այն ավելի շատ են արտազատում, քան առողջ անհատները (1): Օրգանիզմը կարող է միայն սահմանափակ քանակությամբ սովորական վիտամին B1 կլանել: Հետևաբար, վիտամին B1 բենֆոտիամինը, որը կարող է ներծծվել մարմնի կողմից հինգ անգամ ավելի լավ, քան սովորական վիտամին B1-ը (2), խորհուրդ է տրվում որպես նյարդերը վնասող այս անբավարարությունը փոխհատուցելու միջոց:


Հղումներ

1Thornalley PJ, Babaei-Jadidi R, Al Ali H et al. High prevalence of low plasma thiamine concentration in diabetes linked to a marker of vascular disease. Diabetologia 2007; 50: 2164-2170
2Schreeb K.H. et al. Comparative bioavailability of two vitamin B1 preparations: benfotiamine and thiamine mononitrate. Eur J Clin Pharmacol 1997; 52:319-320

 

Wörwag Pharma GmbH & Co. KG․ Անձնական առողջության մասին www.woerwagpharma.de-ում ներկայացված տեղեկությունների շրջանակը բացառապես ձեր տեղեկատվության համար է և ոչ մի կերպ չի փոխարինում արտոնագրված բժշկի անձնական խորհրդատվությանը, հետազոտությանը կամ ախտորոշմանը: www.woerwagpharma.de կայքում հասանելի բովանդակությունը չի կարելի և չպետք է օգտագործել անկախ և/կամ ինքնուրույն ախտորոշումներ կատարելու համար: Խնդրում ենք նաև ուշադրություն դարձնել պատասխանատվության բացառմանը և պատկերի իրավունքների վերաբերյալ մեր ցուցումներին:

Կիսվել
Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ձեզ։
Կապ