Մկանակմախքային համակարգ

Երկար նստելու հետևանքով առաջացած ոտքերի այտուցվածություն․ ճանապարհորդելիս ծանր, հոգնած ոտքերից խուսափելու հեշտ միջոցը

Ընթերցման ժամանակ 0 րոպե
Կիսվել
[Translate to Armenian:] [Translate to English:]

Ամառը նշանակում է արձակուրդի ժամանակ։ Սակայն շատերը սկսում են նրանից, որ պարզապես իրենց գրասենյակի աթոռը փոխարինում եմ մեքենայի կամ ինքնաթիռի նստատեղով: Դուք կարող եք ժամեր անցկացնել ինքնաթիռում, գնացքում կամ մեքենայում նստած՝ հեռավոր ուղղություններ հասնելու կամ ընկերներին այցելելու համար: Շատերը գտնում են, որ անհարմար դիրքերում երկար նստելը խանգարում է երակների շրջանառությանը, ինչը հանգեցնում է հոգնած, ծանրացած և այտուցված ոտքերի:

Ամռանը ոտքերի այտուցվածության պատճառները

Մեր ոտքերի երակները թթվածնազերծված արյունը վերադարձնում են սիրտ: Երբ մենք քայլում ենք, մեր սրունքի մկանների շարժումն օգնում է մեր երակների արյանը հաղթահարել ձգողականությունը: Բայց երկար նստելը, հատկապես ոտքերը խաչած, խանգարում է արյան շրջանառությանը։ Սա նշանակում է, որ երակներում թթվածնազերծված արյունը հոսում է ավելի դանդաղ, դառնում է ավելի հաստ, և արյան թրոմբոցիտները կարող են կպչել միմյանց: Մեր երակները խցանվում են, իսկ ոտքերը աստիճանաբար ծանրանում ու այտուցվում են: Այն ամենը, ինչը նաև դանդաղեցնում է շրջանառությունը և հանգեցնում է արյան ավելի քիչ սահուն հոսքի, այս ախտանիշներն ավելի են վատթարացնում: Օրինակ՝ ամռանը բավականաչափ ջուր չխմելը։ Ինքնաթիռներում կամ օդորակիչով գնացքների կուպեներում օդը հաճախ ավելի է չորանում, քան մենք կարծում ենք, և դա նշանակում է, որ մենք ավելի շատ ջուր ենք կորցնում լորձաթաղանթների միջոցով: Պատասխանը որքան հեշտ է, այնքան էլ արդյունավետ է՝ ավելի շատ խմեք: Եթե արձակուրդի ընթացքում ճանապարհորդելիս ծարավեք, կարող է ցանկանաք գարեջուր կամ շփրիտցեր խմել, նորմալ է, դուք արձակուրդում եք: Բայց զգուշացեք. ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է նրան, որ ձեր մարմինն ավելի շատ ջուր է արտազատում: Այսպիսով, արդյունքը հակաարդյունավետ է, և ձեր շրջանառությունն է ավելի դանդաղում: Երկար ճանապարհորդությունից հետո ձեր ոտքերը կարող են այնքան ծանր և հոգնած լինել, որ տեսանելիորեն այտուցվեն:

walk.jpg
Այս բարձր ռիսկի խմբերը պետք է հատուկ միջոցներ ձեռնարկեն, խթանելու իրենց շրջանառությունը, ամռանը ոտքերի այտուցից խուսափելու համար:

Որոշ մարդիկ երկար ժամանակ նստելուց ավելի հակված են այտուցված ոտքեր ունենալ, քան մյուսները: Դրանք ներառում են

  • Տարեց քաղաքացիներ
  • Ծխողներ
  • Ավելորդ քաշ ունեցող մարդիկ
  • Մարդիկ, ովքեր սթրեսի մեջ են
  • Հորմոնալ հավելումներ ընդունող կանայք

 

Նրանք բոլորը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն առողջ շրջանառությանը՝ անկախ տարիքից։ Որպես ընդհանուր կանոն՝ անհավասարակշիռ սննդակարգով և քիչ ֆիզիկական վարժություններով անառողջ ապրելակերպը ռիսկի գործոն է: Եթե ռիսկի մի քանի գործոններ համընկնում են, ինչը արտասովոր չէ, ապա ախտանշանները նույնպես ավելի հաճախ են լինում։
 

Մեծահասակ մարդիկ կարող են տառապել անոթային հիվանդություններից, որոնք առաջանում են ավելի մեծ տարիքում տարբեր գործոնների հետևանքով։  Նրանց երակները նորմալ պայմաններում արդեն դժվարանում են արյուն  մատակարարել մարմնին. երակների փականները թուլանում են, իսկ վարիկոզը խնդիր է դառնում:

Երկար ժամանակ նստած մի մնացեք. շարունակեք շարժվել

Շարժումների կարճ պոռթկումները, հավանաբար, երկար ժամանակ նստելուց հետո ծանր ոտքերին հակազդելու լավագույն միջոցն են: Այսպիսիով  հիշեք, որ ինքնաթիռով կամ գնացքով երկար ճանապարհորդության ընթացքում ժամանակ առ ժամանակ պետք է կանգնեք և քայլեք միջանցքով: Եվ եթե դուք ճանապարհորդում եք մեքենայով կամ ավտոբուսով, մի մնացեք ձեր տեղում, երբ մեքենան կանգ է առնում ընդմիջման համար:  Թարմ օդ շնչեք և ձգեք ձեր ոտքերը։ Սա ստիպում է ձեր շրջանառությանը ակտիվանալ, ինչպես նաև մեծ քանակությամբ թարմ թթվածին է ներթափանցում թոքեր: Ճամփորդության ընթացքում  ևս կարող եք շարժել ձեր ոտքերը, երբ նստած եք, որպեսզի աշխատեցնեք ձեր սրունքի մկանները:Դուք կարող եք դա անել՝ կրունկները դնելով գետնին և ոտքերը վեր ու վար շարժելով այնպես, կարծես թե «արգելակում» ու «արագացնում» եք մեքենան վարելիս։ Կարող եք նաև ձեռքերով մերսել սրունքները կամ արագ և ռիթմիկ կերպով կծկել և թուլացնել ոտքի մկանները: Եթե այտուցված և ծանրացած ոտքերը սուր ախտանիշներ են առաջացնում, ժամանակ առ ժամանակ բարձրացրեք ձեր ոտքերը, եթե տեղ ունեք: Այս պարզ վարժությունները կապահովեն, որ սրունքի մկանները մերսեն  ձեր երակները և օգնեն արյանը շարժվել դեպի վեր:
 

Շարժումների կարճ պոռթկումները, հավանաբար, երկար ժամանակ նստելուց հետո ծանր ոտքերին հակազդելու լավագույն միջոցն են:

water.jpg
Շատ հեղուկ խմեք, որպեսզի ձեր արյունը մնա հեղուկ վիճակում, նույնիսկ եթե երկար ժամանակ նստած եք

Միշտ խմելու բան վերցրեք, երբ գնում եք երկար ճանապարհորդության։ Խմելու ամենալավ բաները, որոնք պետք է խմել հիդրատացված մնալու համար, առանց շաքարի բուսական թեյն է և ոչ գազավորված ջուրը: Թեև գայթակղիչ է, երբ արձակուրդ եք գնում, բայց հնարավորինս խուսափեք ալկոհոլից՝ հետագա ջրազրկումը կանխելու համար: Զովացուցիչ ըմպելիքները նույնպես լավագույն ընտրությունը չեն հեղուկի առողջ հավասարակշռությունը պահպանելու համար: Դրանք հազվադեպ են պարունակում վիտամիններ կամ հանքանյութեր, բայց հարուստ են շաքարով և երբեմն կոֆեինով: Այս շատ խտացված հավելումները նախ պետք է նոսրացվեն ձեր մարմնում, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր արյան կոնցենտրացիային, և դա կրկին շատ ջուր է պահանջում: Ճիշտ է նաև, որ շոգ օրերին կամ հատկապես օդորակիչով գնացքների խցերում մենք շատ ջուր ենք կորցնում մեր մաշկի և շնչառության միջոցով: Այսպիսով, հիշեք խմել, նույնիսկ եթե ծարավ չեք զգում: Բավականաչափ ջուր ստանալը ձեր արյունը հեղուկ և շարժունակ վիճակում է պահում, ինչն օգնում է ձեզ պաշտպանվել այտուցված ոտքերից:

Լոլիկը հարթ թրոմբոցիտների համար

Պատահական չէ, որ լոլիկի հյութը սիրված ըմպելիք է ամպերից վեր գտնվողների համար: Ֆրաունհոֆերի ինստիտուտը մի քանի տարի առաջ հայտնաբերել է, որ այն իրականում ավելի համով է օդի ցածր ճնշման դեպքում, քան գետնի մակարդակում: Այս բանջարեղենը նաև պարունակում է նյութեր, որոնք նպաստում են արյան առողջ հոսքին և, հետևաբար, կարող են օգնել կանխել թրոմբոցիտների չափից ավելի «իրար կպչելը»: Բայց մենք պետք է խմենք հսկայական քանակությամբ լոլիկի հյութ կամ սպառենք շատ խտացված լոլիկի էքստրակ  այս էֆեկտը ստանալու համար: Այնուամենայնիվ, առողջ, վիտամիններով հարուստ սննդակարգը լավ է առողջ շրջանառության համար: Այսպիսով, վայելեք աղցան կամ թարմ, խրթխրթան մրգեր և բանջարեղեն բոլոնյան սենդվիչներ և կոնֆետներ ուտելու փոխարեն:
 

Wörwag Pharma GmbH & Co. KG ․ Անձնական առողջության մասին www.woerwagpharma.de -ում ներկայացված տեղեկությունների շրջանակը բացառապես ձեր տեղեկատվության համար է և ոչ մի կերպ չի փոխարինում արտոնագրված բժշկի անձնական խորհրդատվությանը, հետազոտությանը կամ ախտորոշմանը: www.woerwagpharma.de կայքում հասանելի բովանդակությունը չի կարելի օգտագործել ախտորոշումներ հաստատելու և/կամ ինքնուրույն դեղորայք ընդունելու համար: Խնդրում ենք նաև ուշադրություն դարձնել պատասխանատվության բացառմանը և պատկերի իրավունքների վերաբերյալ մեր ցուցումներին:

Կիսվել
Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ձեզ։
Կապ