Մեր արտադրանքը

Unsere Produkte

Վյորվագ Ֆարմայի արտադրանքը ներառում է  ինչպես  բացառապես դեղատոմսով դուրս գրվող, այնպես ել առանց դեղատոմսի տրամադրվող դեղամիջոցներ և սննդային հավելումներ:  Մեր արտադրանքը հասանելի է բոլոր դեղատներում:

Էպիկենտրոնում մարդ արարածն է
Էպիկենտրոնում մարդ արարածն է

Վյորվագ Ֆարմայի հաջողության գրավական է հանդիսանում մարդկանց կարիքներին մոտ գտնվելու տեսլականը:
Մեր հիմնադրման օրից մեր արտադրանքի կարևորագույն մասն են կազմում բիոֆակտորները՝ վիտամինները, միներալները և միկրոէլեմենտները:
Վերջիններս կենսական կարևորություն ունեն մեր օրգանիզմի անխափան գործունեության համար:

Միլգամմա Պրոտեկտ
Միլգամմա Պրոտեկտ

Դիաբետիկ նեյրոպաթիան կարող է դրսևորվել զանազան գանգատներով՝ այրոցի զգացում, ծակծկոցներ, թմրածություն, ցավեր և այլն: Միլգամմա Պրոտեկտը պաշտպանելով նյարդերը և անոթները, կարող է զգալիորեն մեղմացնել վերոնշյալ ախտանիշները: 

Հակիրճ մեր ապրանքների մասին

ցույց տալ ավելին

Ինչ՞ են բիոֆակտորները

Բիոֆակտորները հանդիսանում են մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ կարևոր բաղադրիչներ: Նրանք ներառում են վիտամիններ, միներալներ և այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են  մագնեզիումը, ցինկը կամ երկաթը, ինչպես նաև վիտամինանման նյութեր (օրինակ՝ ալֆա-լիպոյաթթու կամ  Q10 կոէնզիմ), ամինաթթուներ, ճարպային թթուներ և բուսական էքստրակտներ: 

Ավելին բիոֆակտորների մասին