Համապատասխանությունը Վյորվագ Ֆարմայում

Համապատասխանությունը Վյորվագ Ֆարմայում նշանակում է հավատարմություն արտաքին և ներքին կանոններին։ Այդ կանոնները կարող են հաստատվել արտաքինից՝ օրենքներով կամ կանոններով, կամ սահմանվել ներքուստ՝ օրինակ, ծրագրերի, գործընթացների և հսկողության տեսքով։ Պատասխանատու, էթիկապես ճշգրիտ և օրինական գործունեությունը նույնքան հասարակ հասկացություն է Wörwag Pharma-ի հաջողության համար, որքան մեր հաճախորդների կողմնորոշումը և մեր արտադրանքի որակը։

Վարվելակերպի մասին կենսական կարևոր Ուղեցույցները նկարագրված են Գործարար վարքագծի կանոններում։ Այն համապարփակ փաստաթուղթ է Վյորվագ Ֆարմայի բոլոր աշխատակիցների համար՝ հայտնաբերելու ռիսկերը  և, հետևաբար, խուսափելու օրինազանց վարքագծից։

Վյորվագ Ֆարման ստեղծել է խմբային համապատասխանության մասնագետի աշխատատեղ, որպեսզի վերահսկվի աշխատախմբում համապատասխանության կանոնների իրականացումը։ Այս պատասխանատվությունը իր վրա կվերցնի Յորգ Թոմաս Բախերերը (Մարդկային ռեսուրսների և բիզնես ծառայությունների գծով տնօրեն)։

Որպեսզի համապատասխանության ռիսկերը և ցանկացած հնարավոր անօրինական վարքագիծը հայտնաբերվեն հնարավորինս վաղ, Վյորվագ Ֆարման խրախուսում է, որ իր աշխատակիցները և բիզնես գործընկերները գաղտնի հաղորդեն համապատասխանության խախտումների մասին

compliance(at)woerwagpharma.com

կամ ուղղակիորեն՝ Խմբային համապատասխանության մասնագետին։ Նշված գործողությունները կարող են իրականացվել ինչպես նշելով անձը, այնպես էլ անանուն հիմունքներով։