Վյորվագ Ֆարմա` իրազեկություն կենսաբանական գործոնների վերաբերյալ

WÖRWAG Pharma-ն (WÖRWAG Pharma GmbH & Co. KG) միջազգային դեղագործական ընկերություն է։ Ընկերությունը մշակում և վաճառում է կենսաբաղադրիչներից պատրաստված դեղեր։ Կենսաբաղադրիչներ՝ այդ թվում վիտամիններ, հանքային նյութեր և միկրոտարրեր։

WÖRWAG Pharma- ի արտադրատեսակները ներառում են դեղատոմսով դեղեր, ոչ դեղատոմսով դեղեր և բիոլոգիական ակտիվ հավելումներ: Մեր դեղամիջոցները նախատեսված են շաքարային դիաբետի բարդությունների բուժման համար, ինչպիսիք են նյարդաբանական և սիրտ-անոթային ախտահարումները:

2018 թվականին ընկերության աշխատակիցների թիվը հասել է 900-ի՝ աշխարհի ավելի քան 35 երկրներում, իսկ շրջանառությունը՝ 211 մլն եվրոյի:

WÖRWAG Pharma-ն ընտանեկան ձեռնարկություն է, որը ղեկավարում են Մոնիկա Վյորրվագը և Գերհարդ Մայերը։ Ձեռնարկությունը հիմնադրվել է դոկտոր Ֆրից Վյորվագի կողմից 1971 թվականին: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Գերմանիայի Բեբլինգեն քաղաքում։

Պատմություն

  Շտուտգարտի քաղաքային դեղատունը, որտեղ ամեն ինչ սկսվեց, դեռևս պատկանում է մեր ընկերությանը և մեր ինքնակերպարի անբաժանելի մասն է:

   Համաշխարհային շուկա հաջող մուտք գործելու շնորհիվ մենք ներկայումս ներկայացված ենք ավելի քան 35 երկրներում։ Մեր մասնաճյուղերի և վաճառքի գրասենյակների աշխատակիցները ներկայացնում են մեր ապրանքանիշն ամբողջ աշխարհում: Դրա հետ մեկտեղ, մեր արմատներն ու սկզբունքները շարունակում են մնալ կարևոր կողմնորոշիչներ։ Դրանք տալիս են մեզ հիմք, որն անհրաժեշտ է նոր գաղափարներ կյանքի կոչելու և ապագան կերտելու համար։

Մեր տեսլականը

Ավելի մոտ լինել մեր հաճախորդների կարիքներին: Ավելի մոտ լինել մարդկանց: Այդպիսով մենք կկարողանանք ավելի
լավ հասկանալ մարդկանց և ցուցաբերել նրանց առավել արդյունավետորեն օգնություն:

Մեր արժեքները

Պայքար՝ հանուն պատասխանատվության,  արդյունավետության  և ճանաչման:

  • Պատասխատվություն՝ Ոչ թե ընդամենը բառ, այլ ամուր արմատներ ունեցող ապրելակերպ:
  • Արդյունավետություն՝ Մեր նպատակն է շահութաբեր աճը: Այն ճանապարհով, որը համապատասխանում է մեր ուրույն իմիջին:
  • Ճանաչում՝ Հեշտ է ճանաչել ցանկացած բան, որի վերաբերյալ դուք զգալի ներդրում եք ունեցել: Համագործակցող, գիտակցող և մոտիվացված:

Մեր գտնվելու վայրերը

[Translate to Armenian:] woerwagpharma-map

Ավելի քազ 35 երկրներում  մենք արդեն իսկ ծավալում ենք  հաջողված գործունեություն:  Մեր նպատակն է  շարունակել ընդլայնվել դեպի Ասիա և Լատինական Ամերիկա:  Մենք անում են սա տնտեսագիտական  նկատառումնռրով և ամուր կանգնած ենք  մեր Շվաբիական տան   հատակին:

Կարդալ ավելին