Համագործակցություն Վյորվագ Ֆարմայի հետ

Համագործակցություն

Վյորվագ Ֆարման միջին բիզնես է ընտանեկան ավանդույթներով, որի գլխավոր շտաբերը տեղակայված են Բյոբլինգենում և խորն արմատներով տարածվում են Արևելյան Եվրոպա, Ռուսաստան և Կենտրոնական Ասիա։
Մենք մասնագիտացած ենք բնական ծագման դեղորայքի, հատկապես վիտամինների, հանքանյութերի և միկրոտարրերի շուրջ, ինչպես նաև բուսական ծագման բաղադրիչների։ Մեր ուշադրությունը կենտրոնացած է այն արտադրանքի վրա, որն ունի ակնհայտ գիտական ապացուցողական հիմքեր շաքարային դիաբետի ուղեկցող հիվանդությունների, նյարդաբանական հիվանդությունների կանխարգելման և բուժման համար, առողջ իմուն համակարգի, ոսկրերի ամրացման, մկանների և հոդերի ինչպես նաև կանանց առողջության պահպանման համար։
Ի դեմս մեր ընկերության վաճառքի բաժնի շուրջ 600 հավատարիմ և բարձր որակավորմամբ աշխատակիցների մենք այցելում ենք բժիշկներին և դեղաբաններին աշխարհի ավելի քան 35 երկրներում՝ հիմնականում ընդհանուր պրոֆիլի բժիշկներին, նյարդաբաններին, էնդոկրինոլոգներին, ներքին հիվանդությունների մասնագետներին, սրտաբաններին և գինեկոլոգներին։

Մեր առաջարկը գործընկերներին

  • Համապարփակ փորձառություն բժշկական գիտության մեջ, մարքեթինգ և վիտամինների, հանքանյութերի և միկրոտարրերի վաճառք անառողջ ապրելակերպի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։
  • Լայնածավալ և ուղղակի հասանելիություն Գերմանիայի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի բժիշկներին և դեղաբաններին, ինչպես նաև ընտրված շուկաներ Լատինական Ամերիկայում և Ասիայում։
  • Ամուր միջազգային ցանց և վստահելի համագործակցություն առաջատար կարծիք ձևավորող մասնագետների հետ։
  • Համագործակցության անհատական համապատասխանեցում և ձևավորում։

Ինչու՞ Վյորվագ Ֆարմայի հետ համագործակցությունը կարող է շահավետ լինել Ձեզ համար

  • Լիցենզավորում/Վաճառքներ. եթե փնտրում եք ուժեղ գործընկեր, որը կգովազդի ձեր արտադրանքը և կզբաղվի դրա վաճառքով, հատկապես վերոնշյալ բուժական ոլորտներում։
  • Գնումներ. եթե դուք երկարաժամկետ հիմունքներով ցանկանում եք միանալ ընտանեկան բիզնեսին որպես ներդրող և մնայուն արժեքներով, նշանակալի աճի ծառայության ցուցակով մարտավարական գործընկեր։
  • Համազարգացում. եթե դուք ցանկանում եք օգուտ քաղել մեր զարգացման գործընթացի և բնական դեղամիջոցների էթիկական մարքեթինգի փորձառությունից։
  • Մենք ակնկալու՛մ ենք երկխոսություն սկսել պոտենցիալ համագործակցության վերաբերյալ։                          

Մենք ակնկալում ենք ձեզ հետ երկխոսություն սկսել գործընկերության

վերաբերյալ:partnering(at)woerwagpharma.com